Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լևոն Քոչարյան. Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ փաստեր

Լևոն Քոչարյան. Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ փաստեր
04.09.2019 | 20:20

Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ եթե դատարանների վրա ճնշում են տեսնում, թող դիմեն իրավապահներին։

«Մարդիկ կան բան են խոսում, փաստաբանների երեխեքին են թաղում, մարդիկ կան Ազգային ժողովում ասում են, որ ես «Rolls Royce» մեքենա եմ քշում, հասկանո՞ւմ եք, էնքան սուտ բաներ կա», - ասաց նա։ Լևոն Քոչարյանը նշեց՝ «հատուկ բթամիտների համար» այսօր երեկոյան իր Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրի այն փաստերը, որի մասին բոլորը գիտեն, բայց շատ մարդիկ, նրա խոսքով, «իրենց հիմարի տեղ են դնում»։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ