Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանը սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը

Ռուսաստանը սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը
04.09.2019 | 20:41

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում, գրում է ria.ru-ն։


«ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, պատճառը ձկան մեջ մալաքիտային կանաչի հայտնաբերումն է: Սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու նաև Ղազախստանի «Զենչենկո և Կ» ձեռնարկության արտադրանքի ներմուծման համար։

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ