Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը

Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը
05.09.2019 | 12:17

Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը, հաղորդում է IRNA գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը հղումով: Նրա խոսքով՝ Թեհրանը վերսկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը: «Մենք ականատես կլինենք ցենտրիֆուգների տարբեր տեսակների հետազոտություններին և մշակումներին, այն ամենին, ինչն անհրաժեշտ է ուրանի հարստացման գործընթացի արագացման համար»՝ ասել է Իրանի նախագահը: Նա հավաստիացրել է, որ ամբողջ գործունեությունը խաղաղ բնույթ է կրելու և իրականացվելու է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո:

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ