Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը

Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը
05.09.2019 | 12:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը՝ նշելով, որ պատժամիջոցների չեղարկում չի լինի։ «Նրանք բանակցություններ են ցանկանում։ Նրանք ցանկանում են գործարքի հասնել»,- լրագրողներին ասել է Թրամփը: Նա հավելել է, որ «Իրանը հսկայական ներուժ ունի» և վերստին կրկնել է, որ ԱՄՆ-ն «չի ձգտում ռեժիմի փոփոխության»:

«Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր ներգրավվածության համար, բայց մենք նախագահ Մակրոնի միջոցով չենք գործում։ Մենք կարող ենք մեր խնդիրները անմիջականորեն լուծել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա գնահատում ԱՄՆ-ի՝ բանակցություններ սկսելու համար միջուկային գործարքին վերադառնալու Իրանի պահանջը՝ Թրամփը հայտնել է, որ իրանցիները իրականում ակնարկում են պատժամիջոցների չեղարկումը։ «Նրանք այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որպեսզի մենք մի շարք զիջումների գնանք, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենա»՝ ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ