Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վլադիմիր Կարապետյան. Նոր ՇՄԱԳ-ի շուրջ քննարկումն ավարտված չէ

Վլադիմիր Կարապետյան. Նոր ՇՄԱԳ-ի շուրջ քննարկումն ավարտված չէ
05.09.2019 | 22:13

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահին հստակ չէ՝ Ամուլսարի հարցի առնչությամբ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ՝ հավելելով, որ հանրությանը համապարփակ տեղեկություն ներկայացնելու նպատակով աշխատանքները շարունակվում են:


Օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայաստանյան արբեր գերատեսչությունների ու «Էլարդ» և «Լիդիան» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞: Պատասխանը պետք է տրվեր մինչև սեպտեմբերի 4-ը, երեկ հանրությանը համար այդպես էլ պարզ չդարձավ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ:


«Կարող եմ ճշգրտող դիտարկում անել: Մասնավորապես, վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ: Ինչը և արվել էր երեկվա նիստին նախարարը հանգամանալից խոսել էր այդ թեմայի վերաբերյալ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները՝ հանրության համար ավելի համապարփակ տեղեկություններ փոխանցելու նպատակով»:
Ժամկետների մասին հարցին Կարապետյանն արձագանքեց․ «Չեմ կարող ասել այս պահին: Պատկան գերատեսչությունները շատ ինտենսիվ աշխատում են, որպեսզի արձագանքենք եղած հարցերին: Քննարկումը ավարտված չլինելու պատճառով է, որ ես այս պահին չեմ կարող վերջնական պատասխան տալ»:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ