Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իսրայելի վարչապետը Լոնդոն է մեկնել

Իսրայելի վարչապետը Լոնդոն է մեկնել
05.09.2019 | 22:34

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Մեծ Բրիտանիա, որ կոչ անի վարչապետ Բորիս Ջոնսոնին դադարեցնել Իրանի հետ միջուկային բանակցությունները, գրում է The Guardian-ը: Նեթանյահուն Ջոնսոնի հետ «հապճեպ կազմակերպված բանակցությունների» շրջանակում հանդիպում է ունենում, որտեղ նա Մեծ Բրիտանիային կոչ կանի հրաժարվել $15 մլրդ (£12 մլրդ) վարկ առաջարկելու ֆրանսիական պլանից, որով նախատեսվում է օգնել Իրանին նավթ վաճառելու հարցում: Ջոնսոնը հանդիպում կունենա նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, Նեթանյահուն օրվա ավարտին բանակցություններ կանցկացնի Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ:
Լոնդոն ուղևորվելիս Նեթանյահուն հիշատակել էր Իրանի՝ ուրանի հարստացման վերսկսման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը: «Այսօր առավոտյան մեզ տեղեկացրել են ևս մի խախտման մասին, Իրանի կողմից էլ ավելի մեծ արհամարհանքի մասին, այս անգամ՝ միջուկային զենք ստանալու նրա ձգտման մասին։ Սա համադրվում է միջազգային նավագնացության և տարածաշրջանում երկրների դեմ Իրանի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իսրայել պետության վրա հարձակումներ գործելու անդադար փորձերի հետ»,-ասել էր Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ։
«Այժմ Իրանի հետ բանակցությունների ժամանակը չէ։ Այժմ Իրանի նկատմամբ ճնշումների ժամանակն է»,-հավելել էր նա։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ