Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպական տերությունները Իրանին կոչ են անում հետևել 2015-ի միջուկային պայմանագրին

Եվրոպական տերությունները Իրանին կոչ են անում հետևել 2015-ի միջուկային պայմանագրին
06.09.2019 | 12:01

Եվրոպական տերությունները կոչ են անում Իրանին ձեռնպահ մնալ 2015-ի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններին հակասող ցանկացած գործողությունից։ Այս կոչը հաջորդել է Իրանի նախազգուշացմանը, որ Թեհրանը պատրաստվում է չեղարկել ցենտրիֆուգների զարգացման բոլոր սահմանափակումները՝ արագացնելու ուրանի հարստացումը: Այսօր լրանում է վերջնաժամկետը, որ Իրանը տվել էր եվրոպական տերություններին՝ փրկելու համաձայնագիրը, ակնկալվում է, որ Թեհրանը կհայտարարի, թե ինչ գործողություններ է ձեռնարկելու։


Երեկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը «պետք է զերծ մնա որևէ կոնկրետ գործողությունից, որը չի համապատասխանում իր ստանձնած պարտավորություններին և կարող է խանգարել լարվածության թուլացման ջանքերին»: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Իրանի կողմից միջուկային ոլորտում հետազոտությունների և զարգացման ծրագրերի սահմանափակումների կասեցումը շատ մտահոգիչ է անվանել։

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ