Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վլադիմիր Կարապետյանը՝ Քոչարյանի գործով դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ Քոչարյանի գործով դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին
06.09.2019 | 12:13

Կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հարցով ՍԴ որոշմանը: «Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան», - ասաց նա: Դիտարկմանը, թե վարչապետի հետ քննարկել է այդ հարցը և ինչպիսին է եղել վարչապետի տրամադրությունը ՍԴ որոշման մասին լսելուց հետո, Կարապետյանն ասաց. «Շատ լավ, միշտ լավ է»:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ