Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քոչարյանին մի կողմից՝ դատում են, մյուս կողմից՝ հովանավորում նրա ընկերությունը

Քոչարյանին մի կողմից՝ դատում են, մյուս կողմից՝ հովանավորում նրա ընկերությունը
06.09.2019 | 12:24

«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը նախօրեի նիստում որոշում կայացրեց մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020թ. հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների վրա: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ համոզված է, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան այն, որ կառավարությունը կատարել է ավտոսրահների պատվերը: Ավտոսրահները արդեն տևական ժամանակ է՝ պայքարում են, որ անհատներին դուրս մղեն դաշտից: «Ինձ անձամբ ֆինանսների նախարարությունից են ասել, որ «Տոյոտա»-ի տնօրինությունը գալիս է նախարարություն ու պահանջում է անհատներին դուրս մղել դաշտից: Իսկ «Տոյոտան», հայտնի է, որ Քոչարյանինն է: Ստացվում է՝ մի կողմից Քոչարյանին դատում են, մյուս կողմից՝ տուրք են տալիս իր ընկերության քմահաճույքներին ու բարենպաստ պայմաններ ստեղծում իրենց համար: Այս որոշմամբ կառավարությունը տուրք է տալիս, կատարում է ավտոսրահների պատվերը: Այս որոշումը նրանց համար էր, ոչ ավելի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը»:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ