Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողով Բաքվում

Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողով Բաքվում
07.09.2019 | 00:43

Բաքվում սկսվել է թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողովը: «Եղբայրական երկրների հետ մեր հարաբերությունների ամրապնդումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի համար», - հանդիպման մասնակիցներին ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ վստահեցնելով, որ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի անվտանգության ապահովմանը, ահաբեկչության ու անջատողականության դեմ պայքարին և ապօրինի ներգաղթի կրճատմանը: Խորհրդաժողովը հիմնադրվել է1998-ին, Ստամբուլում, անդամակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի ու Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունները:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ