Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարուքյանը՝ Բաբաջանյանի մասին

Մարուքյանը՝ Բաբաջանյանի մասին
07.09.2019 | 00:45

Չեմ զղջացել, որ Արման Բաբաջանյանը ԼՀԿ համամասնական ցուցակում է եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Որևէ վատ զգացողություն չունեմ, նորմալ է ամեն ինչ։ Ինքը կարող է ասել, իր որոշումն է։ Գիտեմ՝ ինքն ինչ է մտածում, հարգանքով եմ մոտենում, և պարոն Բաբաջանյանը գիտի՝ ինչ եմ ես մտածում», - ասաց նա։


Լրագրողները հետաքրրքվեցին՝ եթե Արման Բաբաջանյանը հանկարծ մանդատից չհրաժարվի, որո՞նք են լինելու ԼՀԿ-ի քայլերը։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց հայտարարությունն ուժի մեջ է, ավելացնելու ոչինչ չկա։
«Մենք անում ենք այն, ինչ համար ընտրվել ենք։ Որևէ զիջում, հետքայլ այն տեսլականից, որի համար մենք կանք այսօրվա խորհրդարանում, չենք անելու։ Միաժամանակ, այսօրվա կանոնակարգ օրենքն անկախ պատգամավորի ստատուս չի նախատեսում։ Անկախ պատգամավորը որևէ մեկին չի ներկայացնում, խմբակցությունները ներկայացնում են նրանց, ովքեր իրենց ընտրել են։ Չվերադարձնի՝ ինքը գիտի, ի՞նչ պետք է անենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ