Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել «նորմալ պետություն» լինել

Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել «նորմալ պետություն» լինել
08.09.2019 | 13:05

Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել դրսևորել իրեն «որպես նորմալ պետություն»: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Փարիզում ելույթի ժամանակ ՌԴ կառավարությանը կոչ է արել կիսել Արևմուտքի արժեքները: Էսպերը հայտարարությունն արել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի, որ ՌԴ-ին հակադարձումը ռազմավարական սխալ է:


«Ռուսաստանը շարունակում է նպաստել անկայունությանը, խախտում է հարևանների տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էսպերը` հավելելով, որ Ռուսաստանը պետք է իրեն դրսևորի «որպես նորմալ պետություն»` գնահատելով Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների արժեքները:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ