Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան կարող են ԵՄ նմանակ ստեղծել

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան կարող են ԵՄ նմանակ ստեղծել
08.09.2019 | 13:08

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները կարող են ԵՄ-ի նման տնտեսական միություն ստեղծել առաջիկա 10-15 տարիներին՝ գտնում է Հարավային Կորեայի նախագահի խորհրդական Մուն Ջեինը։ «Ազգային միավորման համար շատ ժամանակ կպահանջվի: Հյուսիսը, ըստ էության, տարբերվում է Հարավային Կորեայից, և ԿԺԴՀ-ի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում նաև երկիմաստ իրավիճակ կա»՝ ասել է նա: Մուն Ջեինի կարծիքով՝ ժամանակի ընթացքում ԿԺԴՀ-ն կնմանվի Չինաստանին, որից հետո հնարավոր կլինի ԵՄ-ի նման տնտեսական միություն ստեղծելը: «Դրա հնարավոր է ունենալ առաջիկա 10-15 տարիներին», – համոզված է խորհրդականը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ