Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ ԱԺ պատվիրակությանը
08.09.2019 | 13:09

Սեպտեմբերի 7-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք Արցախում են սեպտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:


Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի պատգամավորների՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու պատրաստակամությունը՝ համարելով երկու խորհրդարանների համագործակցության գործնական դրսևորում: Կարևորելով ՏԻՄ ընտրությունների անցկացումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը վճռական է ժողովրդավարական ճանապարհով իշխանությունների ձևավորման հարցում թե տեղական, թե համապետական մակարդակում:


ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հավաստել է պատվիրակության՝ հանրապետության ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրական գործընթացների ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընտրական և տեղական ինքնակառավարման օրենսդրության կարգավորումներին և երկու խորհրդարանների պետաիրավական հանձնաժողովների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ