Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատարը հանդիպում է Իրանի պաշտոնյաներին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատարը հանդիպում է Իրանի պաշտոնյաներին
08.09.2019 | 22:54

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտան հանդիպում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների թեման 2015-ի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չեղարկումն է: Իրանը հայտնել է, որ հետայսու շահագործելու է ուրանի հարստացման նոր՝ ավելի հզոր և արդիական ցենտրիֆուգներ: Իրանն արդեն գերազանցել է 2015-ի համաձայնագրով սահմանված հարստացված ուրանի պաշարը: Թեհրանն աստիճանաբար չեղարկում է պարտավորությունները, երբ ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել պայմանագրից: Կորնել Ֆերուտան արդեն հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհի հետ և բանակցելու է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: «Գործակալության ներկայացուցիչներն արդեն Իրանում են և առաջիկայում իրենց հանդիպումների արդյունքների մասին կզեկուցեն Վիեննայում տեղակայված գործակալության ղեկավարությանը»,- հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խոսնակ Ֆրեդրիկ Դալը:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ