Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ում տնտեսական իրադրությունը կվատանա մինչև 2020-ի նախագահական ընտրությունները

Թրամփը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ում տնտեսական իրադրությունը կվատանա մինչև 2020-ի նախագահական ընտրությունները
09.09.2019 | 13:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին իր մտերիմների հետ զրույցում մտավախություն է հայտնել տնտեսական իրավիճակի հնարավոր վատացման կապակցությամբ, որը կարող է բացասաբար ազդել երկրորդ ժամկետում վերընտրվելու նրա հնարավորությունների վրա, հաղորդում է CNN -ը։


Սպիտակ տան ղեկավարը, չնայած իր շարունակական հայտարարություններին, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ավելի ուժեղ է, քան երբևէ, իր ենթականերին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սպառողների շրջանում վստահության բաձրացման նպատակով։ Հնարավոր միջոցներ են դիտարկվում՝ հարկերի նվազեցումն ու Կանադայի և Մեքսիկայի հետ առևտրային հարաբերությունների հաստատումը։ Դիտարկվում են նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի վրա ճնշումները։


CNN-ի պնդմամբ՝ Թրամփը և նրա մտերիմները, մասնավորապես՝ ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, վերջերս անձամբ են զանգահարել ազդեցիկ ամերիկացի գործարարներին: Հեռախոսազրույցում նրանք գործարարներին հայտնել են ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակի մասին։ Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ տնտեսական իրադրությունը 2020-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կարող է անբարենպաստ լինել Թրամփի համար։ ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերի 3-ին:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ