Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մաաս. Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը

Մաաս. Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը
09.09.2019 | 13:20

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել Է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին և Թեհրանին կոչ Է արել ամբողջությամբ կատարել պարտավորությունները միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Սեպտեմբերին 9-ին «Ֆունկե» մեդիախմբին հարցազրույցում նա ասել է. «Այժմ բոլորը պետք Է գործեն պատասխանատվությամբ, այլապես մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը»:

«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսևորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը»,- ընդգծել Է Մաասը: Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները շարունակում են միասին աշխատել որոշումների որոնման վրա, որ Հորմուզի նեղուցում իրադրությունը դուրս չգա վերահսկողությունից:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ