Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կանցկացվի ռազմավարական զորավարժություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդգրկվածությամբ

Կանցկացվի ռազմավարական զորավարժություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդգրկվածությամբ
09.09.2019 | 23:27

Հայաստանի Զինված ուժերի պատրաստության 2019-ի պլանի համաձայն՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որում ընդգրկված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու է պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ:

«Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ