Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ի՞նչ գնով է Մոլդովան Ռուսաստանից գազ գնելու

Ի՞նչ գնով է Մոլդովան Ռուսաստանից գազ գնելու
09.09.2019 | 23:38

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է լրագրողներին՝ ինչ նոր սակագնով է երկիրը Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու։ Հոկտեմբերի 1-ից գազի գինը 1000 խմ-ի դիմաց ներկա 235 դոլարից նվազելու է 10-15 դոլարով։ Հունվարի 1-ից զեղչը կարող է հասնել 45-50, իսկ ապրիլի 1-ից՝ 70 դոլարի։ Դոդոնը հիշեցրել է, որ գազի մատակարարման վերաբերյալ ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019-ի վերջին, և Մոլդովայի համար շահեկան կլիներ պայմանագրի երկարաձգումը՝ վառելիքի գնի բարձրացումից խուսափելու համար։ «Ինչ վերաբերում է գազի տարանցման հարցին, մենք այսօրվա դրությամբ ունենք երեք տարբերակ, որոնք հիմա մանրամասն չեմ նկարագրի։ Բայց ես համոզված եմ, որ 2020-ի հունվարի 1-ից մենք գազ կունենանք»,- ասել է նա։ Մոլդովան գազ է գնում ռուսական «Գազպրոմ» ընկերությունից 2008-ին կնքած պայմանագրով ։

Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ