Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուքսորում ցուցադրել են 3,2 հազար տարի առաջ ապրած եգիպտական թագուհու սարկոֆագը

Լուքսորում ցուցադրել են 3,2 հազար տարի առաջ ապրած եգիպտական թագուհու սարկոֆագը
09.09.2019 | 23:42

Եգիպտոսի հարավի Լուքսոր քաղաքի թանգարանում առաջին անգամ ցուցադրել են հին եգիպտական կին փարավոն Թաուսերթի վարդագույն գրանիտե սարկոֆագը, որը կառավարել է մ.թ.ա. 1188 – 1186 թվականներին: Մի քանի օր առաջ սարկոֆագը հայտնաբերման պահից առաջին անգամ հանվել է Արքաների հովտի KV13 դամբարանից և տարվել Լուքսորի թանգարան, որտեղ կմնա մշտապես:


Թաուրսեթ թագուհու սարկոֆագը, որը դարձել է XIX գահատոհմի վերջին կառավարիչը, պատրաստված է վարդագույն գրանիտից, ունի 280 սանտիմետր երկարություն, 120 սանտիմետր լայնություն և 150 սանտիմետր բարձրություն, կշռում է վեց տոննա, զարդարված է փորագրությամբ:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ