Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում

Սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում
13.09.2019 | 12:22

«Հրապարակը» գրում է. «Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։ «ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում և ԱԱԾ-ի քննչական մարմինները: Կռիվը գնում է ԱԱԾ-ից այդ գործառույթն «առգրավելու» համար, որ Դավիթ Սանասարյանի և նման այլ գործերը ջրվեն։ Սորոսականներն այդ հիբրիդ կառույցի ղեկավար են տեսնում Սասուն Խաչատրյանին, որի եղբայրը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, նախագծի մյուս հոգևոր հայրն էլ սորոսական արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանն է, որը կիրառել է Ուկրաինայի և Մոլդովայի մոդելը, սակայն այդ երկրներում նշված կառույցը որևէ հաջողություն չի գրանցել, և դատական վախճանով գործեր գրեթե չկան»,- տեղեկացրեց «Իմ քայլի» ոչ սորոսական թևի ներկայացուցիչը:
Ասել է` ուրույն վեթինգի՞ է ծառայելու այդ կառույցը: «Այո։ Հաշվի առեք նաև, որ նոր մոտեցումներով` փոխկապակցված անձանցից բացի, կարող է ուսումնասիրվել տվյալ պաշտոնյայի հարևանի, ծանոթի, վարորդի «բարեվարքությունը» ևս, փաստաթղթեր պահանջել նրանցից»»:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ