Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդի թեկնածությանը

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Քրիստին Լագարդի թեկնածությանը
17.09.2019 | 22:06

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայներով։ Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում պաշտոնին:

Եվրախորհրդարանի խորհրդատվությունը պարտադիր չէ, վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրախորհուրդը, որը կազմված է ԵՄ անդամ երկրների ղեկավարներից: ԵՄգործադիր մարմնի հաջորդ նիստը հոկտեմբերին է: Լագարդի թեկնածությունը հաստատվելու դեպքում ԵՄ ֆինանսական վերահսկողությունը անցնում է Ֆրանսիային: Ֆրանսուհի Քրիստին Լագարդը մինչև վերջերս ղեկավարում էր Արժույթի միջազգային հիմնադրամը, նրան անվանում են ֆինանսական աշխարհի ռոք-աստղ: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Լագարդը կփոխարինի իտալացի Մարիո Դրագին:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ