Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ընթերցողի տրամադրության տակ են լավագույն գրքերը և մատենաշարերը

Ընթերցողի տրամադրության տակ են լավագույն գրքերը և մատենաշարերը
18.09.2019 | 22:00

Հայաստանի ազգային գրադարանը առաջին անգամ մեծաքանակ գրքերով է համալրվել՝ մրցութային կարգով: Տենդերով գնումների իրականացումը հնարավորություն է ընձեռնել գրքերը և պարբերականները ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Այս մասին տեղեկանում ենք ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից: Նշված է նաև, որ մրցույթում հաղթած կազմակերպություններից՝ «Անտարես» ՍՊԸ-ից, «Բուկինիստ» ՍՊԸ-ից, «Զանգակ-97» ՍՊԸ-ից, և «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ-ից գրադարանը գնել է 225 անուն գրքերի 700 օրինակ: Վստահեցնում են՝ ընթերցողների տրամադրության տակ են հրատարակչությունների լավագույն գրքերը և մատենաշարերը:

Մինչև տարեվերջ ևս երկու մրցույթ կանցկացվի: Մրցույթի հայտարարությունից մինչև դրա իրականացումը կտևի շուրջ երկու ամիս: Տենդերին մասնակցելու հնարավորություն ունեն նաև կազմակերպություններ արտերկրից:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ