Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
23.09.2019 | 11:53

Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետին հարց ուղղեցին նաև Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առնչությամբ:
Հարցին՝ Ամուլսարի հարցում կա՞ վերջնական որոշում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը, մի մասն ասում է՝ աշխարհը քանդվի, Ամուլսարը պիտի մնա սար, մյուս մասն ասում է՝ աշխարհը քանդվի՝ Ամուլսարը պիտի շահագործվի: Ես ասում եմ, որ այս հարցում մենք և հայ հանրության, և միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ: Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե չի, ես այդ հարցի պատասխանը դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ»: Նա նշեց, որ ինքը հանքը բացել կամ չբացելու խնդիր երբևէ չի դրել, «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ ասել է՝ եթե պարզվի, որ իրենց ասած չափանիշներով հանքը հնարավոր է շահագործել, կաջակցի, եթե ոչ, հանքը չի բացվի:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ