Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին

Վարչապետը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին
23.09.2019 | 11:54

Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հարցին, անդրադարձել է նաեւ նախկին վարչակարգին ու նախագահներին:

«Հայ ժողովուրդը մեկնաբանել է իրենց գործունեությունը 2018-ին և այսօր էլ է մեկնաբանում: Այդ մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, որովհետև հայ ժողովուրդը թույլ չի տա: Իրենց միլիոնները քրտինքով են կառուցե՞լ: Այո, շատ մեծ վտանգ կա, որ իրենց կառուցած դղյակները ու հավաքած միլիոնները շատ արագ կկորսվեն: Կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է:
Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել և իրենք պետք է թալանածը վերադարձնեն: Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն: Ռոբերտ Քոչարյանն այդ ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել: Թող 98 թվից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին: Կամ հիմա ինչու՞ չեն աշխատում էդ միլիոնները, մենք ենք խանգարու՞մ: Մենք խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն: Վերադարձնելու ենք կոպեկ առ կոպեկ: Ստատուս քվոն պետք է վերադառնա 98 թվից առաջ ինչ ունեցել են», ասել է վարչապետը

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ