Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լոնդոնը պատրաստ է դաշնակիցների հետ մասնակցել Թեհրանի դեմ պատասխան քայլերին

Լոնդոնը պատրաստ է դաշնակիցների հետ մասնակցել Թեհրանի դեմ պատասխան քայլերին
23.09.2019 | 22:59

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, լրագրողներին ասել է. «Մեծ Բրիտանիան գտնում է, որ Իրանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Saudi Aramco ազգային նավթընկերության օբյեկտների վրա կատարված գրոհների համար: Մենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերների հետ աշխատելու ենք պատասխան տալ այդօրինակ գործողություններին՝ Պարսից ծոցում լարվածության ապաէսկալացման նպատակով»:

«Եթե Սաուդյան Արաբիան կամ Վաշինգտոնը դիմեն մեզ, մենք կքննարկենք, թե ինչ կերպ կկարողանանք օգուտ բերել», - հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ