Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վերին Լարսում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից

Վերին Լարսում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից
23.09.2019 | 23:07

Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են ՌԴ տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Ֆեյսբուքում գրել է. «Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որ հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ