Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զարիֆը քննադատել է եվրաեռյակի՝ միջուկային գործարքի պահպանման գործողությունները

Զարիֆը քննադատել է եվրաեռյակի՝ միջուկային գործարքի պահպանման գործողությունները
24.09.2019 | 11:55

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան չեն կատարում իրենց պարտավորությունները՝ միջուկային համաձայնագրին հետևելու հարցում։ Twitter-ի իր էջում նա գրել է, որ
եվրաեռյակը միջուկային գործարքի պարտավորությունները կատարելու հարցում անօգնական է՝ առանց ԱՄՆ-ի հավանության։ Դա ակնհայտ է 2018-ի մայիսից։
Դիվանագետն ընդգծել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նմանակում են ԱՄՆ-ին։ Նա հայտարարել է, որ այդ երկրները կրկնում են աբսուրդ պահանջներն ու հարցումները՝ անհամատեղելի ԳՀՀԾ-ի հետ։

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ