Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չի բացառվում, որ գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին

Չի բացառվում, որ գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին
24.09.2019 | 12:01

«Ժողովուրդը» գրում է․ Քաղաքագետ Կարեն Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին` ասել է, որ դատելով հրաժարականի տեքստից` նա մտնում է քաղաքականություն: «Իհարկե, Վանեցյանն ու Փաշինյանը 1,5 տարի հեռուստատեսությամբ կամ ֆեյսբուքով չեն շփվել, այսինքն՝ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել նրանց միջև: Իսկ հիմա ինչ-որ բաներ են կատարվում, և Վանեցյանն ասում է՝ պայմանավորվածություն է խախտվել: Չի բացառվում, որ այս պայմաններում, հնարավոր է, գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին: Չի բացառվում»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ