Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լևոն Բաղդասարյան. Տևական անօրինականությունները ՀՀ-ում տեղ չունեն

Լևոն Բաղդասարյան. Տևական անօրինականությունները ՀՀ-ում տեղ չունեն
24.09.2019 | 22:36

Հայաստանի և արտերկրի բժիշկները եզրակացրել են, որ իմ պաշտպանյալի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է նրա ինտենսիվ բուժմանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: «Մենք, ընդամենը, ասում ենք, որ անձի առողջությունը վատանում է: Բժիշկները, եթե նախկինում ասում էին, որ առողջության հետ կապված խնդիր կա, հիմա ասում են, որ խափանում կալանավորումը խոչընդտում է, որ անձը հնարավորինս արդյունավետ կարողանա բուժումն ստանալ»,- ասաց Բաղդասարյանը: «Անարդարությունը, այն էլ խոշտանգման տեսքով, չի կարող տևական լինել: Տևական անօրինականությունները ՀՀ-ում տեղ չունեն, բարձրաձայնելու ենք ու մինչև վերջ գնալու ենք առաջ»,-ասաց նա:


Փաստաբանի խոսքով՝ այսօրվա միջնորդության մեջ փաստաբանները լրացուցիչ փաստաթղթեր են ներկայացրել Գրիգորյանի առողջական վիճակի վատացման վերաբերյալ: «Հայաստանի և արտերկրի բժիշկները եզրակացրել են, որ իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է Գրիգորյանի ինտենսիվ բուժմանը»,- նշեց փաստաբանը:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ