Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին
25.09.2019 | 12:03

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին։ Նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ