Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ծանր քար պետության վզին՝ ապահովել մնացած վկաների անվտանգությունը

Ծանր քար պետության վզին՝ ապահովել մնացած վկաների անվտանգությունը
25.09.2019 | 12:16

«Առավոտը» գրում է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը (կամ սպանությունը) ինձ հիշեցրեց Արթուր Մկրտչյանին, Արծրուն Մարգարյանին, Հենրիկ Խաչատրյանին, Վահրամ Խոռխոռունուն: (Առաջին երկու դեպքում նույնպես շրջանառվում էին թե սպանության և թե ինքնասպանության վարկածները): Հանցագործությունները չեն բացահայտվել, կասկածները շարունակում են կախված մնալ պետության վզին: Չեմ կարող չհիշել նաև, որ «հոկտեմբերի 27-ի» գործի հետ այսպես թե այնպես կապ ունեցող որքան մարդ է մահացել կամ անհետացել՝ մարդիկ, որ (եթե քննությունը վարվեր ոչ «ուչաստկովիի» մակարդակով) կարող էին լույս սփռել այդ գործի հանգամանքների վրա: Այդ տարօրինակ դեպքերից ամենացնցողն այն էր, որ այդ գործով դատապարտված, մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը մահացել էր բանտում… էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու պատճառով:


Իհարկե, «Հոկտեմբեր 27-ի» գործն ավելի բարդ է, քան «մարտի 1-ը»՝ առաջինի դեպքում, վստահ եմ, ի թիվս այլոց, գործել են արտասահմանյան հատուկ ծառայությունների հմուտ պրոֆեսիոնալներ: Բայց երկու դեպքերում էլ նախկին իշխանությունների շահագրգռությունը՝ գործը չբացահայտելու հարցում, համաձայնեք, կասկածելի է:


Քոչարյանի պաշտպանական թիմը մասնագիտական առումով ակնհայտորեն ավելի ուժեղ է, քան մեղադրող կողմը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Երկրորդ նախագահի փաստաբաններին հաջողվում է անել այնպես, որ «մարտի 1-ի» դատաքննությունը ամիսներ շարունակ այդպես էլ չսկսվի: Այդ ընթացքում կրճատվում է պոտենցիալ վկայություն տվողների թիվը: Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունը գոնե այնքան արհեստավարժ կգտնվի, որ կկարողանա ապահովել մնացած վկաների անվտանգությունը»:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ