Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թբիլիսին կողմ է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն

Թբիլիսին կողմ է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն
25.09.2019 | 23:03

Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ ԱԳ փոխնախարարի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձևաչափով շարունակելու օգտին:


«Մենք կողմ ենք երկխոսությունը շարունակելուն: Այո, իհարկե, ես պաշտպանում եմ Պրահայի ձեւաչափը և հանդես եմ գալիս այն շարունակելու օգտին»,- սեպտեմբերի 25-ին ասել է Աբաշիձեն ТАСС-ի թղթակցին: Ավելի վաղ ՌԴ պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որն Աբաշիձեի հետ բանակցություններում ներկայացնում էր ռուսական կողմը, թողել է իր պաշտոնը: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ փոխնախարար է նշանակել Անդրեյ Ռուդենկոյին: Թե ով կներկայացնի Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցություններում, առայժմ հայտնի չէ: Աբաշիձեն կարծում Է, որ անհրաժեշտ է սպասել:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ