Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կաջակցեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեին

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կաջակցեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեին
25.09.2019 | 23:03

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են աջակցել Ժնևում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի առաջին նիստի անցկացմանը, ասվում է նրանց համատեղ հայտարարությունում։ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները՝ որպես «Աստանայի ձևաչափի» երաշխավոր երկրներ, եռակողմ հանդիպում են ունեցել ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովի շրջանակում։ «Նախարարները պայմանավորվել են աջակցել Ժնևում Սահմանադրական կոմիտեի առաջին նիստի անցկացմանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները վճռականություն են հայտնել ՍԱՀ Սահմանադրական կոմիտեին աջակցելու հարցում՝ սիրիական կողմերի և Սիրիայի գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարի հետ մշտական փոխգործակցության միջոցով:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ