Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Մակրոնի և Ռուհանիի հանդիպումը երկրորդն Է դարձել վերջին 24 ժամում, որ նախատեսված չէր Մակրոնի ժամանակացույցով: Նա փորձում է օժանդակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջև: Reuters-ի փոխանցմամբ՝ Մակրոնը Ռոհանիին ասել է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե լքի ԱՄՆ-ն՝ առանց Թրամփի հետ զրուցելու: