Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գլխավոր դատախազը՝ Հայլ Հարությունյանի մասին

Գլխավոր դատախազը՝ Հայլ Հարությունյանի մասին
25.09.2019 | 23:06

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պնդում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ մարտի 1-ի գործով ցուցմունքը գործի հրապարակային նյութ է, մինչդեռ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա:

«Հարցեր էին հնչելու՝ դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունն այլևս չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց դատախազը: Դիտարկմանը, թե շրջանառվում է վարկած, որ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել ու այս առումով մամուլում շրջանառվում են իր՝ Դավթյանի, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի անունները՝ Դավթյանն ասաց. «Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»։ Նա պնդեց՝ իրեն ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ միջամտությունն այդ գործին անհնար է:


Դավթյանը համաձայնեց, որ վկաների պաշտպանությունը պետք է պատշաճ ապահովվի, ինչը ՀՀ-ում կարևոր խնդիր է:
Հարցին՝ մարտի 1-ի գործով մյուս վկաների անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր են արվում, Դավթյանն արձագանքեց. «Այն քայլերը, որոնք արվել են ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք մեր օպերատիվ մարմինները պարտավոր են իրականացնել»: Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կազդի այս դեպքը մարտի 1-ի գործի վրա՝ դատախազն ասաց՝ սա կարևոր իրադարձություն է, որը չի կարող ազդեցություն չունենալ, մինչդեռ ինչպիսին կլինի ազդեցությունը՝ չմանրամասնեց. «Դա միայն արդյունքում կերևա, այսօր չեմ կարող ասել», - ավելացրեց նա:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ