Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բորիս Ջոնսոնը վերադարձել է Լոնդոն

Բորիս Ջոնսոնը վերադարձել է Լոնդոն
25.09.2019 | 23:06

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հարկադրված է Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, վերադառնալ Լոնդոն, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում է ընդունել խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին, հայտնում է «Sky News»-ը:

Նյու Յորքից մեկնելուց առաջ Ջոնսոնը, որից արդեն պահանջում են հրաժարական տալ, զանգահարել է Երիսաբեթ Երկրորդ թագուհուն, սակայն հայտնի չէ՝ նա թագուհուց ներողություն խնդրե՞լ է ստեղծված իրադրության կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ բրիտանական խորհրդարանի աշխատանքի կասեցման Ջոնսոնի որոշումն անօրինական է:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ