«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Ենոքավան գյուղի, Գետահովիտ գյուղի մի հատվածի բնակիչ-բաժանորդների և հարակից կազմակերպությունների, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի, ժամը 09.30-ից մինչև ժամը 19.30-ն՝ Արգավանդ գյուղի Կենտրոնական, Կենտրոնական 1-ին և 2-րդ փողոցների և Սարալանջի փողոցի առանձնատների գազամատակարարումը: