Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով արձագանքել է ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելի հասցեին արված մի շարք մեղադրական հայտարարություններին: Էդողանը, ցուցադրելով Իսրայելի քարտեզը և ներկաների ուշադրությունը հրավիրելով 1948 և 1960 թվականներին երկրի սահմանների վրա, Իսրայելին մեղադրել է էքսպանսիոնիստական նպատակների, Գազայի հատվածում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու համար:
Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է Էրդողանին: Տեսանյութը հրապարակվել է վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում: «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերի հանդեպ սպանդ իրականացնողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողա´ն, վե´րջ տուր ստերիդ»,- ասել է Նեթանյահուն: