Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ սպայի վիճաբանությունից

Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ սպայի վիճաբանությունից
26.09.2019 | 13:14

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Եղեգնաձորի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, կալանավորված, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են տեղեկությունները, որ ՊՆ բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։ Ինչպես գրում է Shamshyan.com-ը, մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։ Վեճը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ նախ բռունցքով 1 անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։ Քննչական բաժինը օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցություն ունեցել է դաժան ծեծին։

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ