Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը
26.09.2019 | 13:15

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը: «Գլխավոր քարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանում մի շարք ճգնաժամերի վերջին զարգացումները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Գուտերեշը երկուշաթի հայտարարել էր սահմանադրական հանձնաժողովի վերջնական ձևավորման մասին և հայտնել, որ հանձնաժողովի անդամների հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Նա նաև նշել էր, որ վստահ է՝ հանձնաժողովի ստեղծումը կարող է և պետք է հակամարտության քաղաքական լուծման սկիզբ դառնա, որը կլինի սիրիացիների օրինական ցանկությունների պատասխանը:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ