Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վահրամ Բալայան. ՄԱԿ-ի ամբիոնից Արցախի հարցի կարգավորման Փաշինյանի հնչեցրած բանաձևը չաշխատող է

Վահրամ Բալայան. ՄԱԿ-ի ամբիոնից Արցախի հարցի կարգավորման Փաշինյանի հնչեցրած բանաձևը չաշխատող է
26.09.2019 | 23:03

ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին ուղղած կոչին, որում նշվում էր, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար և պետք է միասին աշխատեն այս բանաձևն իրականություն դարձնելու համար:


«Լավ միտք է, բայց եթե, օրինակ, քո դիմաց լինի ֆրանսիացին կամ գերմանացին, այդ դեպքում գուցե աշխատի, բայց քո դիմաց թուրքն է նստած: Ադրբեջանի հետ մենք կարող ենք խոսել, բայց պետք է առաջին հերթին խոսի Արցախը և հավասար պայմաններում պետք է խոսի, բանակցությունների ընթացքում առաջինը պետք է լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախության ճանաչման հարցը, չգիտեմ վարչապետը կոնկրետ ինչ հանգամանքներ է հաշվի առնում, համենայն դեպս իմ մոտեցումն այն է, որ Ադրբեջանի հետ կարելի է խոսել, միայն եթե ինքը պատրաստ է դրան»,- շեշտեց Վահրամ Բալայանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ռազմական հռետորաբանությամբ, շանտաժի լեզվով:


«Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքների մասին, պատերազմի մասին, այն մասին, որ ինչ գնով էլ ուզում է լինի, Արցախը պետք է նվաճի, նման պարագայում չեմ կարծում, որ պայմաններ կան խոսելու, հարցի լուծում ապահովելու: Մասնագիտությամբ պատմաբան լինելով, թուրքերին ճանաչելով՝ չեմ կարծում, որ նրանք հեշտ, հանգիստ կնստեն կխոսեն, և վերջնական լուծում կապահովվի: Իրենք մտածում են՝ Ղարաբաղն իրենցն է եղել, որն իրականության հետ առնչություն չունի»,-ընդգծեց նա:
Վահրամ Բալայանի խոսքով՝ կարգավորմանը հասնելու համար նախ պետք է Արցախը, Հայաստանը հզորացնել՝ կարևորելով բանակի դերը:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ