Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ես երևի կասկայով շփվեմ քրոջս հետ

Ես երևի կասկայով շփվեմ քրոջս հետ
27.09.2019 | 12:16

«Ժողովուրդը» գրում է, որ արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները: Երեկ այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, որ Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է: Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն է տվել. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաև շատ վախեցած եմ: Ես երևի կասկայով շփվեմ քրոջս հետ»:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ