Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաշինգտոնը բանակցություններ սկսելու պայման է առաջարկել Իրանին

Վաշինգտոնը բանակցություններ սկսելու պայման է առաջարկել Իրանին
28.09.2019 | 00:30

Վաշինգտոնը առաջարկել է չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները՝ բանակցություններ սկսելու դիմաց՝ ուրբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքից Թեհրան վերադառնալիս: «Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը պնդում էին, որ հանդիպումը տեղի ունենա, հայտարարելով, որ ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցները»՝ ասել է Հասան Ռոհանին: Սակայն, ինչպես հավելել է Իրանի նախագահը, առաջարկի ձևը Թեհրանի համար ընդունելի չէ: Հասան Ռոհանին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ կլինի Վաշինգտոնի հետ բանակցելուն պատժամիջոցների չեղարկման դեպքում: Իրանի իշխանությունները պնդում են, որ բանակցություններն անցկացվեն 5+1 ձևաչափով` Միջուկային համաձայնագիրը ստորագրած գերտերությունների մասնակցությամբ, ԱՄՆ- ը նախընտրում է դեմ առ դեմ՝ երկու նախագահների բանակցությունների ձևաչափը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ