Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել
28.09.2019 | 00:44

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Խոսվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։


Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, նա չհերքեց խորհրդակցության փաստը։
«Օրական վարչապետն ունենում է բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, առհասարակ դա աշխատանքային գործառույթների մեջ է մտնում և քննարկվում են ներքաղաքական, արտաքին քաղաքականության արդի, նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր հարցեր», - հարցմանն ի պատասխան ասաց մամուլի խոսնակը։ Ճշտող հարցին՝ քննարկվե՞լ են Արթուր Վանեցյանի և Սասուն Միքայելյանի գործունեությանը վերաբերող հարցերը՝ ասաց. «Դե հենց դա եմ ասում, որ բոլոր հարցերը քննարկվում են, հասարակության հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկվում են»:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ