Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստան այցը

Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստան այցը
28.09.2019 | 13:44

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, որի մասին հիշատակվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ, չեղարկել է այցը Հայաստան, որտեղ պետք է ելույթ ունենար ռուսական կառավարության նախաձեռնած համաժողովում՝ որպես վճարովի խոսնակ՝ գրում է The Washington Post-ը։ Միջոցառմանը, որը կազմակերպվում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի գործակցության, ներկա կգտնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պարբերականը հստակեցնում է, որ Ջուլիանին պետք է մասնակցեր Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի գլխավորած խմբի աշխատանքներին։ «Ես չգիտեի, որ Պուտինը գնում է»,-ասել է Ջուլիանին։ «Ողջախոհությունը քաջության լավագույն գիծն է»,-հավելել է նա։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ