Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միհրան Հակոբյան. Տղերք, հիշու՞մ եք չէ, որ դատվելու եք՝ որպես քրեական օրենսգիրքը կոպտագույնս խախտած հանցագործներ

Միհրան Հակոբյան. Տղերք, հիշու՞մ եք չէ, որ դատվելու եք՝ որպես քրեական օրենսգիրքը կոպտագույնս խախտած հանցագործներ
29.09.2019 | 16:58

Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է. «Կասկած չկա չէ՞, որ Հրայր Թովմասյանի հերթական սանիկին ձերբակալելը ՍԴ նախագահին հոգեբանորեն ճնշելու հերթական անիմաստ և ապարդյուն քայլն է: Ցանկանում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործ կարողներին. տղերք, հիշու՞մ եք չէ, որ դատվելու եք՝ որպես քրեական օրենսգիրքը կոպտագույնս խախտած հանցագործներ:


Իսկ քանի որ այսօր ձեր ձերբակալած Նորայր Փանոսյանի մասով գործը հարյուր տոկոսանոց ջուր է, ու նա լրջագույն առողջական խնդիրներ ունի, և դուք դա իմանալով եք արել՝ ձեր «պանյատկեքով» ՍԴ նախագահին «տուպիկ դնելու» համար, հատուկ զգուշացնում եմ. եթե Փանոսյանի հետ ինչ-որ բան պատահի, դուք նույնիսկ որպես քրեական հանցագործներ չեք դատվելու, դուք որպես ինկվիզիտորներ եք պատասխան տալու: Հանկարծ չկասկածեք, չեք պլստալու...»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ