Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոգերինիի իրավահաջորդը պատժամիջոցները համարել է աշխարհաքաղաքական զենք

Մոգերինիի իրավահաջորդը պատժամիջոցները համարել է աշխարհաքաղաքական զենք
29.09.2019 | 17:14

ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Ֆեդերիկա Մոգերինիի իրավահաջորդ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական գործիչները պատժամիջոցներն օգտագործում են որպես զենք: Նա հստակեցրել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ կիբերտարածությունում և առևտրի, տնտեսության ու հումքային ռեսուրսների հասանելիության հետ կապված ոլորտներում: «Որպես գործիք կիրառվում են պատժամիջոցները, մաքսերը, արտարժույթների դևալվացիան և տեխնոլոգիաների հարկադրված փոխանցումը»,- հայտարարել է նա: Նա չի հստակեցրել՝ նկատի ունի՞ կոնկրետ պատժամիջոցներ կոնկրետ երկրի դեմ:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ