Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հոնկոնգում բողոքի ակցաները վերաճել են ոստիկանության հետ բախումների

Հոնկոնգում բողոքի ակցաները վերաճել են ոստիկանության հետ բախումների
29.09.2019 | 23:29

Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Կիրակի օրը ցուցարարները կրկին արգելափակել են կենտրոնական փողոցներն ու հրաժարվել կատարել ոստիկանության պահանջները, ի պատասխան ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ: Չնայած իշխանությունները կատարել են աղմկահարույց նախաձեռնությունից հրաժարվելու պահանջը, ցույցերը չեն մարում՝ ակտիվիստները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածներին, անկախ հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի ոստիկանության բռնությունները։ Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997-ին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047-ին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ, անհայտ է։ Հենց այդ անորոշության ֆոնին Հոնկոնգում թափ առնող ընդդիմադիր շարժումների առաջնորդները կառավարությանը մեղադրում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը պարբերաբար խախտելու մեջ:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ