Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սինգապուրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սինգապուրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
29.09.2019 | 23:32

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լի Սյեն Լուն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում է կատարել հուշամատյանում։ «Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և տղամարդկություն է ցուցաբերել 1915թ. իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է Սինգապուրի վարչապետը։

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ